Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով միջազգային միջնորդների գործողությունները, փոխանցում է Anadolu գործակալությունը:
Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը, Էրդողանն ասել է. «Ցավոք, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների անգործությունը հանգեցրել է նրան, ինչ այսօր տեսնում ենք: Եթե ԵԱՀԿ ՄԽ-ի նպատակը արդարության ապահովումն ու կոնկրետ արդյունքների հասնելը լիներ, ապա այսօր նման իրավիճակ չէր լինի»