Կան բոլոր ապացույցները, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել: Արցախում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ապացույներ ներկայացնելու ենք, բայց սպասելու ենք նաև համապատասխան արձագանքի, որը պետք է լինի ոչ թե մեղմ, այլ բավականին կոշտ: Երբ Ալիևը համարձակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչներ անվանել, սա արդեն ահազանգ է»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Արփինե Թովմասյան
Արցախ