Ալիևի և Էրդողանի զրույցի մանրամասները. ստացվում է` Հայաստանը պատերազմում է Թուրքիայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը հերթական անգամ սադրանքի դիմեց հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն «արժանի հակահարված է հասցրել թշնամուն»: Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ թուրք ժողովուրդը մշտապես ադրբեջանցի ժողովրդի կողքին է: Նա նաև ցավակցություն է հայտնել  շփման գծում ադրբեջանցի զինծառայողների մահվան կապակցությամբ: Ադրբեջանի նախագահն իր հերթին իր երախտագիտությունն է հայտնել թուրք ժողովրդին մշտական զորակցման համար:

Հ. Գ. ստեղծված իրավիճակում ստացվում է այնպես, որ մենք կռվում ենք Թուրքիայի հետ, ոչ թե Ադրբեջանի:




Լրահոս