Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոյին: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի սոցցանցի էջից:
Նախարարները քննարկել են Ադրբեջանի հարձակումը:
Նշենք, որ Ֆրանսիայի իշխանությունները կողմերին կոչ են անում անշեղորեն հետեւել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը ու պնդում է իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:
«Ֆրանսիան մտահոգված է Լեռնային կատարված միջադեպերով։ Մենք ցավում ենք, որ այս միջադեպերն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների՝ մասնավորապես խաղաղ բնակիչների շրջանում եւ կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալի հայտարարության մեջ։