Էստոնիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության սրմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարինա Կալյուրանդը: «Երկու կողմերն էլ պետք է հետևեն իրենց հանձնառություններին և դադարեցնեն թշնամական գործողությունները», գրել է Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղաադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակգործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչմիայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2ին ժամը 08:30 իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումներըպաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲօպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկումարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանությաննախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյապետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղաադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալտեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով: