Ֆրանսահայերը բողոքի ցույց կանցկացնեն Ադրբեջանի դեսպանության առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսահայերն ապրիլի 9-­ին բողոքի ցույց կանցկացնեն Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության առջև` ղարաբաղա­ ադրբեջանական շփման գծում նախահարձակ գործողություններ իրականացնելու և հրադադարի ռեժիմը սրելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie­ն, այդ մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը:

Միաժամանակ, ֆրանսահայերը Ֆրանսիայի կառավարությունից պահանջելու են պարտադրել Ադրբեջանին` հարգել հրադադարի ռեժիմը, Փարիզում նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր գագաթնաժողով, ինչպես նաև բոլոր ջանքերը գործադրել պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն Ադրբեջանի բանակի հանցավոր գործողություններից: Ադրբեջանի դեսպանության մոտ բողոքի ակցիան ապրիլի 9­-ին կմեկնարկի տեղական ժամանակով 16:00­-ին:




Լրահոս