
ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով` սահմանային լարվածությունը հանդարտվել է: Մեզ հայտնի դարձավ, որ արդեն ժամը 20:30-ի սահմաններում հակառակորդը հետ է շպրտվել և նահանջել: Հայ դիրքապահները, վստահորեն իրականացնելով իրենց առջև դրված մարտական խնդիրը, ստիպել են, որ ադրբեջանական կողմը բազմաթիվ զոհեր տալուց հետո նահանջի:
ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ այն տարածքները, որտեղ գիշերային մարտական գործողությունների արդյունքում ներխուժել էր հակառակորդ կողմը, արդեն իսկ ազատագրված են:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 18 զոհ, մոտ 35 վիրավոր: Օպերատիվ տվյալների համաձայն` հակառակորդի զոհերի թիվը գերազանցում է երկու հարյուրը: