Նորվեգիայի ԱԳՆ-­ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել խնդրի լուծումը գտնել բանակցային սեղանի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի լուրջ լարումը խորը մտահոգության առիթ է տալիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բյորգե Բրենդեն: «Նորվեգիան կոչ է անում հակամարտության կողմերին դադարեցնել թշնամական գործողությունները և հարգել 1994թ­ ի հրադադարը:

Անհրաժեշտ է խուսափել մարդկային կյանքերի կորուստներից և տարածաշրջանի ապակայունացումից»,­ նշել է Բրենդեն: Նա Նորվեգիայի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին՝ ուղղված հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը: «Կոչ եմ անում երկու կողմերին թողնել զենքերը և լուծում գտնել բանակցային սեղանի շուրջ»,­ ընդգծել է Նորվեգիայի ԱԳ նախարարը:




Լրահոս