Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր 12 սպանվածների մասին, սակայն մինչ այժմ Ադրբեջանի զինուժի` հայտնի դարձած կորուստներն ավելի շատ են:
Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` Սերվան Միհրալիևի (Sərvan Mehralıyev) մասին:
Հայտնի դարձավ ևս մեկ սպանված զինծառայողի` Օրխան Ալիևի (Orxan Əliyev) մասին. Ղազախի շրջան, Ասթանբեյլի գյուղ:
Եվս մեկ սպանված զինծառայող` Վելիջանլը Նիյազ Գահրաման օղլու (Vəlicanlı Niyaz Qəhraman oğlu):
Ֆիզուլիի շրջանում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Էլիև Էլնուր Ադիլ օղլու (Eliyev Elnur Adil oglu):
Այսօր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել էին Ադրբեջանի ԶՈւ 2 ուղղաթիռ:
Դրանցից Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է մեկի մասին տեղեկությունը, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել նաև ադրբեջանական խոցված ուղղաթիռների սպանված օդաչուների` մայորներ Ուրֆան Վալիզադեի (Urfan Vəlizadə) և Թաբրիզ Մուսթաֆազադեի (Təbriz Mustafazadə), ավագ լեյտենենանտ Բաքիր Իսմայիլովի (Bəkir İsmayılov) մասին:
Սա ակնհայտ է դարձնում, որ խոցված ուղղաթիռները մեկից ավելի են եղել, քանի որ ուղղաթիռների անձնակազմը 2 հոգի է լինում, բացի այդ էլ նույն ուղղաթիռում մայորի կոչումով երկու սպա դժվար թե լինեին:
Այնուամենայնիվ այս պահին հայտնի է երկու խոցված ուղղաթիռների ընդհանուր 3 սպանված օդաչուի անուն:
Ավելի ուշ հայտնի է դարձել ևս 4 սպանված զինծառայողների` Իլքին Մեմեդովի (İlkin Məmmədov), Սամիր Գաչաևի (Samir Qaçayev), Ռուհին Գահրամանով (Ruhin Qəhrəmanov), Ռավան Նուրաևի (Rəvan Nurayev), ինքնությունները:
Ստացվում է, որ ներկայում հայտնի է ադրբեջանցի 7 զոհված զինծառայողի անուն: (Սպանվածների լուսանկարները ստորև):
Սակայն ՊԲ հրապարակած նկարների առաջին խմբաքանակում երևում է 3 ադրբեջանցի սպանված զինծառայողի դի: Իսկ լուսանկարների երկրորդ խմբաքանակում երևում է ադրբեջանցի զինծառայողների 9 դիակ, որոնք այդպես էլ մնացել են չեզոք գոտում: Եվս 2 ադրբեջանցի զինծառայող երևում է ՊԲ տեսանյութում` Ադրբեջանի ԶՈւ խոցված ուղղաթիռներից մեկի մոտ:
Այսպիսով Ադրբեջանի ՊՆ հայտարարած թիվը` 12, արդեն այս պահին հերքված է:
Ընդ որում, եթե հաշվենք ադրբեջանցի օգտատերերի սոցցանցային գրառումները, ապա Ադրբեջանի ԶՈւ կորուստներն անհամեմատ ավելի շատ են: Ստորև ներկայացված են այդ գրառումներից մի քանիսը:
Ադրբեջանական օգտատերերից մեկը հայտնել էր, որ Հորադիսում ադրբեջանական զինուժը տվել է 10 սպանված և 14 վիրավոր:
Մեկ այլ տեղեկություն Ֆիզուլիում առնվազն 6 սպանված լեյտենանտի մասին:
Օգտատերերից մեկը նշել է, որ 3 սպանված զինծառայող են տարել Մինգեչաուր, մեկը գրողի հարևանի տղան է եղել և հարցնում է, թե ինչու՞ այդ ամենի մասին չեն խոսում:
Այս օգտատերը նշում է, որ սպանվածները 12-ից անհամեմատ շատ են:
Մեկ օգտատեր հայտնում է, որ սպանվել է իր հորեղբոր զինծառայող որդին: