ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար ՖրանկՎալտեր Շտայնմայերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է արել կողմերին դադարեցնել թշնամական գործողությունները: «ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար ՖրանկՎալտեր Շտայնմայերը ակտիվ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության թուլացման նպատակով:
Նա խստորեն մտահոգված է ստեղծված իրավիճակով, քանի որ հրադադարի խախտումները հասել են նոր որակական մակարդակի նախկին տարիների համեմատությամբ», նշված է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում: