ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին հայտարարել է, որ Թեհրանը զսպվածության կոչ է անում Բաքվին և Երևանին, այս մասին տեղեկացնում է իրանական irna.ir լրատվական գործակալությունը:
«Մենք մեր երկու հյուսիսային հարևաններին զսպվածության և իրավիճակը էլ ավելի բարդացնելուց խուսափելու կոչ ենք անում: Իրանի Իսլամական Հանրապետության համար Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները մտահոգիչ են»,- ասել է Հոսեյն Ջաբերի Անսարին: