Եվրոպական միության ընդլայնան և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի վերսկսմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Ցավում ենք մարդկային կյանքերի կորուստների համար և հորդորում ենք բոլորին զերծ մնալ ցանկացած տեսակի բռնության կիրառումից»: