Ճիշտ ժամանակն է Ադրբեջանի նկատմամբ ﬕջազգային պատժաﬕջոցներ կիրառել. Էդուարդո Լորենցո Օչոա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական հարձակուﬓ աննախադեպ իրավիճակ է ստեղծել: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի եվրոպացի բարեկաﬓեր» կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան շեշտեց, որ ﬕջազգային իրավունքի և դրա հիﬓարար սկզբունքներից ﬔկի՝ ուժի չկիրառման սկզբունքի նկատմամբ հարգանքի բացակայությունը հանգեցրեց հրադադարի հաստատուﬕց հետո ռազմական լարվածٳթյան աﬔնածանր աճի:

«Լիահույս եմ, որ ﬕջազգային հանրության, Եվրոպական ﬕության արձագանքը և Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի իշխանությունների սառը դատողությունը կկանխարգելեն Եվրոպայում նոր պատերազﬕ ﬔկնարկը»,- շեշտեց Օչոան:

Նրա խոսքով՝ սա ևս ﬔկ վկայությունն է այն բանի, որ ադրբեջանական վարչակազմը հանձնառություն չունի խաղաղ կարգավորմանը, արգելափակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած նախաձեռնություն, ինչպես օրինակ հրադադարի խախտٳﬓերի վերահսկման ﬕջազգային ﬔխանիզﬕ ստեղծումը շփման գծում, որն առաջարկվել էր դեռևս 2012թ-ին:

Օչոան հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանն իր վերջին բանաձևերից ﬔկում արդեն իսկ առաջարկել էր կիրառել ﬕ շարք պատժաﬕջոցներ ադրբեջանական վարչակազﬕ նկատմամբ: «Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է կիրառել այդ բանաձևը: Ի վերջո, կցանկանայի իմ անկեղծ ցավակցությունները հայտնել այս ահավոր հարձակուﬓերի զոհերի ընտանիքներին»,- եզրափակեց Էդուարդո Լորենցո Օչոան




Լրահոս