Ադրբեջանի ITV հանրային հեռուստաալիքը եւ ռադիոն երեք օրով եթերից հանել են զվարճանքի հաղորդումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, այս մասին հայտնում է qafqazinfo.az լրատվական կայքը` հղում կատարելով հեռուստաալիքի հասարակայնության հետ կապերի բաժնին: Նշվում է, որ հեռուստաալիքն ու ռադիոն իրենց ծարգրերում այսօրվանից երեք օրով փոփոխություն են կատարել «ճակատային շրջաններում տեղի ունեցող միջադեպերի հետ կապված»:
Ծրագրերից հանվել են երաժշտական եւ զվարճանքի հաղորդումները: ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունն «Արմենպրես»ին հայտնել է, որ ընդհանուր առմամբ, ապրիլի 1ի լույս 2ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ:
Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 20 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ` 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ` 1 ուղղաթիռ: Հակառակորդը հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն ՊԲ բանակի դիրքերը, այլեւ` խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաիդայինների կողմից խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ