Ամերիկացի կոնգրեսական Ֆրանկ Փալոնեն հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին լայնածավալ հարձակման առնչությամբ: Այս մասին գրում է Asbarez-ը:
«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ, և միանում եմ Օբամայի վարչակազմի կոչին՝ անմիջապես ապասրացնելու հակամարտությունը»,-ասել է կոնգրեսականը:
Նա անդրադարձել է Ալիևի սպառնալից հռետորաբանությանն ու 1994 թվականին կնքված հրադադարի խախտումներին ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա իրականացված հարձակումներին:
«Նախագահ Ալիևը շարունակում է արհամարհել միջազգային հանրության կոչերը՝ հասնելու բանակցային համաձայնագրի, որը տարածաշրջանում տևական խաղաղություն կապահովի: Անընդունելի է, որ Ադրեջանը շարունակում է ներկա ռազմատենչ ճանապարհը: Ես զգուշացնում եմ Օբամայի վարչակազմին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հաշվետվություն պահանջի ադրբեջանական կողմից և շարունակի աշխատանքը՝ խաղաղությանը նպաստող առաջարկների իրականացման ուղղությամբ»,-ասված է կոնգրեսականի տարածած հաղորդագրության մեջ: