Քաշաթաղի շրջանի բոլոր համայնքներից հարյուրավոր կամավորներ են դիմել շրջանի զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու և սատար կանգնելու սահմանապահ զինվորներին, հայտնում է «Արցախպրեսս»-ը:
ՔՊ շտաբն ու զինկոմիսարիատն աշխատել են արտահերթ ռեժիմով: Գիշերվա ընթացքում հանրապետության տարբեր պաշտպանական շրջաններ են մեկնել կամավորներ: Այս պահին էլ զինկոմիսարիատի մոտ շատ են սահման մեկնել ցանկացողները»,- հայտնում է Ըռքոյանը: