Ադրբեջանական կողմն այլևս չի թաքցնում կորուստները. հրապարակել են խոցված ուղղաթիռի օդաչուների լուսանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմը, թեև սկզբում ժխտում էր տեխնիկայի եւ կենդանի ուժի կորստի մասին տեղեկությունները, սակայն արդեն սկսել է հրապարակել ապրիլի 2­-ի գիշերը ադրբեջանա­ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան հայկական ուժերի կողմից խոցված ադրբեջանական Մի­24 ուղղաթիռի օդաչուների լուսանկարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, modern.az կայքը հայտնում է, որ խոցված ուղղաթիռի սպանված օդաչուներն են մայոր Ուրֆան Վելիզադեն եւ մայոր Թեբրիզ Մուստաֆազադեն:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-­ի լույս 2-­ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200­ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ` 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ` 1 ուղղաթիռ: Հակառակորդը հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն ՊԲ բանակի դիրքերը, այլեւ` խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաիդայինների կողմից խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:




Լրահոս