ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում կոնֆլիկտի սրմանը՝ կոչ անելով վերսկսել Երևանի և Բաքվի միջև բանակցությունները:
«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնության աճով»: Այս մասին Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է ԵԽԽՎ ղեկավարը:
«Կոչ եմ անում կողմերին հետևել հրադադարի ռեժիմին և վերսկսել բանակցությունները»,-գրել է նա: