
ԱՄՆ-ի հետախուզության հարցով Մշտական կոմիտեի ներկայացուցիչների Պալատի բարձրաստիճան անդամ Ադամ Շիֆը խստորեն քննադատել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, փոխանցում է Asbarez-ը:
«Ես խորապես մտահոգված եմ և քննադատում եմ Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ, որի արդյունքում 18 հայ զինծառայող զոհվել և մեկ խաղաղ բնակիչ՝ 12-ամյա երեխա: Այն, որ հարձակումն իրականացվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերադարձել է Վաշինգտոնից, ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների և Մինսկի խմբի քաղաքականությունը պարզապես չի աշխատում»,-ասել է Ադամ Շիֆը:
«Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է էսկալացիան, քիչ հավանական է կոնֆլիկտի լուծումն ու հետագա արնահեղությունից խուսափումը: Այդ քաղաքականության միակ զոհը Արցախի ժողովուրդն է, որն ինքնորոշման իրավունք»,-հավելել է ԱՄՆ կոնգրեսականը: