Ինչպես հայտնի է, երեկ ԼՂՀ-ից Երևանի «Մուրացան» կենտրոնական զինվորական հոսպիտալ են տեղափոխվել վիրավոր զինծառայողներ: Երեկ նրանցից երկուսին վիրահատել են, մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Տեղեկություններ նրանց առողջական վիճակի մասին, սակայն, դեռևս հայտնի չէ: Այս պահին զինհոսպիտալում խորհրդակցություն է:
Այստեղից ArmLur.am-ին հայտնեցին, որ հստակ չեն կարող ասել` խորհրդակցությունը երբ կավարտվի: Վիրավորների մասին տեղեկություններ կարող են հայտնել խորհրդակցության ավարտից հետո: