Ղարաբաղյան կոնֆլիկտը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին. Սաակաշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել՝ ԼՂ հակամարտության սրման կապակցությամբ, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:

Իր հայտարարության մեջ Սաակաշվիլին հայտարարել է, որ կոնֆլիկտը «ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, և կոնֆլիկտը»: Սաակաշվիլին կոնֆլիկտի սրումը «Պուտինի կողմից սադրանք» է անվանում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ:

«Ընդ որում, Մոսկվան իրադարձությունների նման զարգացմանը վաղուց էր պատրաստվում: Ռուսաստանը վաղուց է զինում երկու կողմերին»,-գրել է Վրաստանի նախկին նախագահը:

«Ստեղծված իրավիճակում երկու երկրների առաջնորդները պետք է զգուշավորություն և զսպվածություն ցուցաբերեն: Ինչես միշտ, գործ ունենք մի սցենարի հետ, որտեղ Պուտինը երկար է պատրաստվում, իսկ Արևմուտքն անակնկալի է գալիս»,-հավելում է նա:




Լրահոս