Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուին` վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ռումինական կողմի հետ ձևավորված համագործակցությունը և ընդգծել է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը:
Ի պատասխան տիկին դեսպանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար` նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը: