
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը նախատեսված է ապրիլի 5-ին Բեռլինում: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Գերմանիայի կանցլերի գրասենյակից, ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային նշանակության հարցեր, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, ՀայաստանԵՄ հարաբերությունները:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպումից հետո նախատեսված է հայտարարություն ԶԼՄ ներկայացուցիչների համար: