
Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, համապատասխան գրառումը կատարվել է Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում: Դիդիե Ռեյնդերսը նաև զսպվածության և հրադադարը հարգելու կոչ է արել:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: