
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ կոչ է արել Ղարաբաղյան կոնֆլիկտի կողմերին դադարեցնել կրակը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շփման գծում մարտերի վերսկսման մասին հաղորդագրություններով»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինը կոչ է անում կոնֆլիկտի կողմերին «անհապաղ դադարեցնել կրակն ու թույլ չտալ նոր մարդկային զոհեր»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը նախօրեին հանդես էր եկել նմանատիպ կոչով: