Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար պայքարում է միայն Ռուսաստանը. Մեթյու Բրայզա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա դրությամբ Ռուսաստանը միակ երկիրն է, որը ռեալ քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ: Այս մասին Vestikavkaza-ի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասի հարցով ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

«Դրանք ամենալուրջ ռազմական գործողություններն են շփման գծում 1994թ. ստորագրված հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր»,-նշել է Բրայզան:

«Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի նախագահները չէին ցանկանում կոնֆլիկտի անսպասելի էսկալացիա՝ հաշվի առնելով, որ նրանք այդ պահին գտնվում էին Վաշինգտոնում և փորձում էին հասնել ԱՄՆ-ի կողմից Մինսկի խմբի աշխատանքում բարձր մակարդակով առավել ակտիվ մասնակցության՝ ներկայանալով որպես արդարության և կոնֆլիկտի երկարատև լուծման կողմնակիցներ»,-կարծում է նախկին դիվանագետը:

«Ներկա պահին միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն են կոնկրետ քայլեր ձեռնարկում՝ կոնֆլիկտի դեէսկալացիայի կոչ անելով»,-հավելել է Հարավային Կովկասի հարցով ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան:




Լրահոս