Ինչպե՞ս է ազդել էլեկտրաէներգիայի ու գազի թանկացումը գնաճի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսին, հունիս ամսվա համեմատ, հանրապետությունում բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում սակագներն աճել են 5.0%-ով: Աճը հիմնականում պայմանավորվել է բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների շուրջ 12.1% հավելաճով՝ կապված խողովակաշարերով բնակչությանը գազային վառելիքի և էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների` հուլիսի 7-ից ուժի մեջ մտած աճի հետ: Այս մասին հաղորդում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Միևնույն ժամանակ, հուլիսին, հունիսի համեմատ, խողովակաշարերով բնակչությանը գազային վառելիքի վաճառքի, բնական գազով ավտոմեքենայի լիցքավորման և բնակչությանը էլեկտրաէներգիայի վաճառքի ծառայությունների սակագների ընդհանուր աճը կազմել է 14.5%:




Լրահոս