Երեկ «Ժողովուրդ»-ի լրագրողը նկատել է, որ մինչ կառավարության նիստի մեկնարկը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը դեմքի լուրջ արտահայտությամբ զրուցում էին: Գ. Հակոբյանն ինչ-որ բաներ էր պատմում, իսկ Ա. Երիցյանն էլ լսում էր: Այնուհետեւ ԱԻ նախարարը սկսեց ինչ-որ բան պատմել: Սակայն, շատ չանցած, նրանք ստիպված եղան ընդհատել իրենց խոսակցությունը եւ շտապել կառավարության նիստին: Երբ այն ավարտվեց, «Ժողովուրդ»-ը փորձեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից պարզել, թե ինչի մասին էին զրուցում Գ. Հակոբյանի հետ: «Գորիկ Գուրգենիչն իմ վաղեմի ընկերն է, մենք երբ իրար տեսնում ենք, միմյանց հետ երկար զրուցում ենք՝ տարբեր թեմաների հետ կապված: Դրանք կենցաղային թեմաներ են՝ ո՞նց ենք, ի՞նչ կա եւ այլն: Նա իմ ավագ ու լավ ընկերն է»,-հայտարարեց Ա. Երիցյանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ