Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության նախկին պատգամավոր, այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը դուրս է եկել «Հայ հեղափոխական դաշնակցության» հայաստանյան կառույցից: Այդ մասին «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց պարոն Աղաբեկյանը: Նա բացատրեց, որ ոչ թե կուսակցությունից է դուրս եկել, այլ այն բանից հետո, երբ նշանակվել է ԼՂՀ փոխվարչապետ, դարձել է «Հայ հեղափոխական դաշնակցության» Ղարաբաղի կառույցի անդամ: «Ես փոխանցագիր եմ ստորագրել, որ արդեն «Հայ հեղափոխական դաշնակցության» ԼՂՀ կառույցի անդամ եմ»,-ասաց Աղաբեկյանը՝ այդ փոփոխությունը պայմանավորելով իր աշխատանքով:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ