ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում գոյություն ունեցող նախկին «Երեւան» կինոթատրոնի տեղում այժմ «Մատինյանի նշխար» ռոմանտիկ անվամբ հացատուն է գործում: Ասել է թե՝ երբեմնի մշակութային օջախը մի քանի տարի է, ինչ բոլորովին այլ նպատակի է ծառայում: Եվ հիմա այդ շենքից ամեն օր տարածվում է հացի անուշ բուրմունքը: Իհարկե, հաց թխելու համար կարելի էր նաեւ այլ շենք ընտրել, բայց ժամանակին մարզային հարկային տեսչության պետ Արմեն Սարուխանյանին հենց այդ շենքն էր գրավել: Իհարկե, Վանաձորի քաղաքապետարանի ու մարզպետարանի վերեւի տարածքում տարիներ առաջ սկսվեցին նոր կինոթատրոնի շենքի կառուցման աշխատանքները: Սակայն այդպես էլ ավարտին չհասան, եւ հիմա այդ շենքը հիմնականում որպես հանրային զուգարան է օգտագործվում:




Լրահոս