
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Երևանի Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ տեղափոխված 10 զինծառայողներից ոչ մեկը կոմայի մեջ չէ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա, մասնավորապես, ընդգծեց.
«Զինծառայողների թվում կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ: Զինվորներն ունեն տարբեր վնասվածքներ»:
Նշենք, որ Արամ Ասատուրյանը որևէ զինծառայողի անուն չնշեց: