«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ մոտ 10 օր հետո «Սպայկա» ՍՊԸ-ի հրդեհի պատճառների ուսումնասիրության եզրակացությունն ուղարկվելու է իրավապահ մարմիններին: Հիշեցնենք, որ մայիսի 15-ին` ժամը 23:58-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում: Գործը դեռեւս գտնվում է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում: Մեր տեղեկություններով՝ դեռեւս հստակ չէ՝ գործը միանգամից կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն, թե ոստիկանության քննչական վարչություն: Իսկ ՀՀ արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը նշեց, որ փորձաքննությունը դեռեւս շարունակվում է:
ԿՈՒՂԱՐԿԵՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ