Արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, քննարկվել են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները:
Երկուստեք կարևորվել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը: