Վայք-Սարավան հատվածում ճանապարհաշինարարներն աշխատում են արտակարգ ռեժիմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վայք – Սարավան ճանապարհահատվածում ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-16:30-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել 30-40 տրանսպորտային միջոցների կուտակում:

Պատճառը եղել է այն, որ տեղացող ձյան պայմաններում մի շարք մեքենաներ երթևեկել են ամառային անվադողերով։

Ճանապարհաշինարարների աջակցությամբ կարճ ժամանակահատվածում վարորդները կարողացել են շարունակել ճանապարհը:

Վայք-Սարավան հատվածում այսօր առավոտվանից առատ ձյուն է տեղում. ձյան շերտը 10-15 սմ է:  Ճանապարհաշինարարները աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս պահին որևէ խցանում չկա, ճանապարհը մաքրված և մշակված է աղով և ավազով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս