Հակառակորդը գրադներով և հրետանիով ստորաբար խփում է թիկունքային բնակավայրերին, հիմնականում` Մարտակերտին. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համացանցի իր էջում գրում է. «Ժողովուրդ ջան, ես ռազմական փորձագետ չեմ, բայց Արցախից եկող ինֆորմացիայի անալիզը ցույց է տալիս ադրբեջանցիների մարտավարությունը: Անսպասելի հարձակման սկսման գիշերը, իրենց հաջողվել էր մի քանի հենակետեր գրավել Թալիշի, նախկին Ջեբրաիլի ուղղությամբ և առաջ գալ ու ստեղծել ռազմաճակատի «նոր» գիծ…Ծրագրային «բլիցկրիգը», ամենայն հավանականությամբ, ենթադրում էր նրանց բանակի առաջ խաղացում ` Սարսանգի ջրամբար:

Բայց արդեն հաջորդ առավոտյան ստանալով հզոր հակազդեցություն, օրվա ընթացքում տալով մեծաքանակ զոհեր, հետ շպրտվեցին իրենց նախկին դիրքեր: Հիմա քանի որ իրենց առաջխաղացումը լիովին կանգնեցված է, հենակետերը հիմնականում գտնվում են հայկական կողմի ձեռքին, իրենք գրադներով և հրետանիով, ստորաբար խփում են այդ հենակետերին ու այդ ուղղությունների թիկունքային բնակավայրերին…Հիմնականում ` Մարտակերտին: Գնդակոծվում է նաև նախկին Ֆիզուլիի ուղղությունը…Ծանր մարտեր են գնում հարավում` նախկին Ջեբրաիլի ուղղության վրա»:




Լրահոս