Ռուսաստանը փորձում է բարիդրացիական հարաբերություններ պահպանել երկու երկրների հետ էլ, և դա բերել է նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանն այնքան էլ գոհ չեն հնչող դիրքորոշումից: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նման տեսակետ հայտնեց ՌԴ քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը:
«Ադրբեջանը կարծում է, որ Մոսկվան ունի իր մեղքի բաժինը, քանի որ պաշտպանում է հայերին և չի ցանկանում ճնշում գործադրել Երևանի վրա: Օրինակ, նրանք մտածում են, եթե Ռուսաստանը չլիներ, Հայաստանն արդեն զիջումների կգնար, իսկ եթե ոչ, ապա նրանց կտապալեին: Իսկ Հայաստանն էլ Ռուսաստանին քննադատել է այն բանի համար, որ զենք է վաճառել Բաքվին և նշանակում է հզորացրել և զինել է նրան», – ընդգծեց քաղաքագետը:
Կալաչովի խոսքով, երկու կողմերն էլ լիովին գոհ չեն, սակայն նրա խոսքով, Ռուսաստանի կողմից նման դիրքորոշումը ճիշտ էր: «Բաքուն, իհարկե Մոսկվայից սպասում էր այլ բան և նրա համբերությունն ակնհայտ սպառվել է և փորձեց հարցն արդիական դարձնել ռազմական գործողությունների միջոցով», – հավելեց նա:
Քաղաքագետը կարծում է, որ Ալիևն այս կերպ նպատակ ուներ Ադրբեջանի հասարակության ուշադրությունը շեղել ներքին տնտեսական խնդիրներից, ինչպես նաև հասկանալ միջազգային հանրության և հատկապես Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արձագանքը: Նա վստահ է, որ դեր է ունեցել նաև Թուրքիայիաջակցությունը:
«Ընդ որում, Ադրբեջանն խոսում է իբր պատասխան գործողությունների մասին և իբր թե երկրորդ օրը դադարեցնում է գործողությունները: Ես կարող եմ ասել, որ Ալիևն ինչ-որ բաներ սովորում է Պուտինից: Այնպես որ Շոյգուիին սպասում է բարդ առաքելություն: Ավելին, սա նոր մակարդակի վրա կբերի Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները: Չէ որ Բաքուն կարող է լրիվ այլ կողմ շրջվել», – նշեց քաղաքագետը:
Կալաչովի խոսքով, դեռ կոնֆլիկտը կսառեցվի, բայց կարող են փոփոխվել գեոքաղաքական դիրքերը: «Քանի որ Մոկսվան այս դեպքում անվերապահորեն սատարում է Երևանին, ապա Բաքուն պետք է ինչ-որ կերպ արձագանքի: Կոնֆլիկտի սրացումը ցույց տվեց , թե ով ինչ դեր է խաղում կամ ցանկանում է խաղալ: Ռուսաստանը մոտ է Հայաստանին, Ադրբեջանը, չնայած անձնական հակասություններին, Թուրքիայի հետ է: Հայաստանի մոտ հնարավորություն է ստեղծվել պնդել Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների դադարեցում և նույնիսկ հնարավոր է փոփոխվի ԼՂՀ-իա նկախության ճանաչման սկզբունքները: Յուրքանչյուրն այս իրավիճակից իր օգուտները պետք է քաղի», – հավելեց նա:
Նաիրա Հովհաննիսյան