ՀՅԴ Հունաստանի մարմինը կոչ է անում Մինսկի խմբին պարտադրել Ադրբեջանին վերադառնալ խաղաղ բանակցություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ ­ Հունաստանի ­ Կենտրոնական ­ կոմիտեն հայտարարություն է տարածել, որով խստորեն դատապարտել է ապրիլ 1­2­ին Արցախի բնակչու­ թյան դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնված հարձակումները և լայնածավալ գոր­ ծողությունները ղարաբաղա­ ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: «Հունահայության անունից մեր լիակատար զորակցությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին, Հա­ յաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառույցներին, Հա­ յոց բանակին ու միաժամանակ մեր խորին ցավակցություններն ենք հայտնում հարձակման ժամանակ զոհված հայորդիների և զինվորների ընտանիքներին»,­«Արմենպրես»­ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ:

ՀՅԴ Հունաստանի կենտրոնական մարմնից նկատել են, որ ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած աննախադեպ ռազմական սադրիչ գործողությունները նպատակ ունեն վարկաբեկելու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացրած աշխատանքը՝ դուրս գալով բանակցություններից և խնդիրը լուծելով ռազմական միջոցներով: Հունահայությունն, ընդառաջելով ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի կոչին, ապրիլի երեքի կեսօրին հարյուրավոր հայերի մասնակցությամբ անցկացրել է ցույց, որի ժամանակ մեր ձայնն ենք բարձրացրել Աթենքում Ադրբեջանի դեսպանատան առջև և հուշագրով պահանջել Ադրբեջանին վերջ տալ ռազմական գործողությունները:

Կառույցը ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջում է պարտադրել ադրբեջանական կողմին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին և բանակցություններին: «Հունահայ համայնքի բոլոր կառույցներին կոչ ենք անում աչալուրջ հետևել եղելություններին ու միաժամանակ պատրաստ լինել գործնական կերպով զորավիգ կանգնելու Արցախի մարտնչող ժողովրդին»,­շեշտված է հայտարարության մեջ:




Լրահոս