Վրաստանի վարչապետը ԼՂ իրավիճակի առնչությամբ խորհրդակցություն է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում է անցկացրել արտաքին գործերի նախարարի, ուժային գերատեսչությունների ղեկավարների, խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, համապատասխան կառույցների ղեկավարների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին հայտարարությունը տեղադրված է Վրաստանի կառավարչության պաշտոնական կայքում: Վրաստանի վարչապետն ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներից լսել է ողջ տեղեկությունը` կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ: Նա մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների վերսկսման և իրավիճակի շիկացման կապակցությամբ, որոնք խլել են մարդկային կյանքեր, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում:

«Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության ջանքերի շնորհիվ կհաջողվի հանդարտեցնել իրավիճակը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար», -­ասված է Վրաստանի կառավարության տարածած հայտարարությունում




Լրահոս