«Ակցիաները ոչ մի քաղաքական ուժի կողմից չեն ուղղորդվում, չնայած շատ քաղաքական ուժեր փորձում են օգտվել շարժումից»:
Ինչպես միշտ, իշխող կուսակցության ներկայացուցիչների խոսքերն «իրար չեն բռնում»: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասում է, թե բողոքի ակցիաները կազմակերպված են, ավելին, նույնիսկ դրսի ուժերն են դրանց թիկունքում, իսկ ահա հայրենի վարչապետը՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամը, ասում է, թե հասարակական դժգոհությունն ինքնաբուխ է: Թեեւ, հանուն արդարության, պետք է նկատել, որ ընդդեմ 150 դրամների սկսված ակցիան ամենեւին էլ ինքնաբուխ չէր: Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էին ոստիկանները այդքան սիրալիր գտնվել «գազելներին» փոխարինած մեքենաների հայտնի ու անհայտ վարորդների նկատմամբ: