Ղարաբաղա ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ Ուկրաինայի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնել հայրենակիցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի հայերի միությունը:
«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում զինված բախումների և իրենց տունը պաշտպանող մեր հայրենակիցների զոհվելու մասին տեղեկություններով: Մեզ համար ամեն կորուստ անփոխարինելի է: Համոզված ենք, որ այսօր երկրագնդի բոլոր անկյուններում գտնվող հայերը միասնական են մեր հայրենիքի շահերի պաշտպանության հարցում: Հայաստան, մենք քեզ հետ ենք», ասվում է նրանց ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ: Ապրիլի 1ի լույս 2ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12 ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: