Ուկրաինայի ԱԳ նախարարը կոչ է արել ՄԽ համանախագահներին ակտիվացնել բանակցությունները ԼՂ հարցի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, թվիթերյան իր միկրոբլոգում նմանատիպ գրառում է կատարել Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ»,­ -գրել է Պավլո Կլիմկինը: Ապրիլի 1­ի լույս 2­ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-­ին ժամը 08:30­-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ­21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12­ ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էր:




Լրահոս