ԼՂՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն էր տարածել, որ պատրաստ են ընդառաջել և և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում:
Հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ Ադրբեջանի օգտագործած «հակահարձակողական գործողություններ» և «ազատագրված տարածքների ամրապնդում» եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է:
Ի պատասխան այս հայտարարության Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, որ անտրամաբանական են համարում նման նախապայմաններում հրադադարի կնքման մասին որևէ քննարկումները: Ստացվում է` Ադրբեջանը հրաժարվում է հրադադար կնքել նախկին սահմաններով: