Ադրբեջանն իր պահվածքով միշտ էլ եղել է ահաբեկչական ու հանցագործ պետություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂՀ Թալիշ գյուղում ադրբեջանական զինուժի վայրագություններին, որոնք դաժանաբար սպանել են գյուղում մնացած խաղաղ բնակիչներին: «Հետևաբար, ադրբեջանական զորամիավորումների նման պահվածքը ոչ բացառություն է, ոչ էլ տարօրինակ ինչոր երևույթ: Այդ պետությունը, դուք գիտեք, երկու օր առաջ էլ փոքր երեխայի է սպանել՝ ռմբակոծելով դպրոցը, մանկապարտեզը», ընդգծեց Բաբայանը:
Դավիթ Բաբայանը հավելեց, որ ապրիլի 2ին ադրբեջանական զորամիավորումները Թալիշ մտնելու փորձ են արել, սակայն հիմա ամբողջովին վտարված են: «Թալիշը հայկական է, հայկական էլ մնալու է», եզրափակեց Բաբայանը: Ադրբեջանական բանակը ռազմական հանցագործություն է կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:
Hetq.am -ը հրապարակել էր Թալիշում ադրբեջանական վայրագությունների արդյունքները: Ըստ լրատվամիջոցի՝ հրապարակած լուսանկարների, ադրբեջանական զորամիավորումները երեկ գյուղում գնդակահարել են Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին: Թալիշը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան սահմանին:
Լուսանկարները` hetq.am-ի և ֆոտոլուրի: