
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, այսօր դիմավորելով Սյունիքի մարզից Ստեփանակերտ ժամանած 250 զինված ազատամարտիկներին, հայտարարեց, որ ղարաբաղցի ազատամարտիկները արդեն դիրքերում են և Ղարաբաղում մասնակի զորահավաք է անցկացվել, հայտնում է «Ազատությունը»:
Սյունիքից ժամանած ազատամարտիկներին ուղեկցում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: «Շատերն էին ցանկանում գալ, բայց առայժմ այսքանն են եկել», – «Ազատությանն» ասաց Խաչատրյանը:
Ազատամարտիկները սպասում են ԼՂ պաշտպանության նախարարության ցուցումներին, թե ուր պետք է գնալ: