ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակությունով քիչ առաջ Ստեփանակերտում հանդիպում ունեցանք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
ԼՂՀ նախագահը ներկայացրեց Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի երկայնքով ստեղծված վիճակի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ իր գնահատականները:
Մենք վերահաստատեցինք մեր անվերապահ աջակցությունը ԼՂՀ քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերին եւ պատրաստակամություն հայտնեցինք մեզ հասու միջոցներով աջակցել նրանց:
ՔՊԿ պատվիրակության կազմում էինք՝ Վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը, վարչության անդամներ Հակոբ Արշակյանը, Հակոբ Սիմիդյանը եւ ես՝ Նիկոլ Փաշինյանս:
Հ.Գ. Հանդիպմանը մասնակցում էր նաեւ 16-ամյա որդիս, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ է հաշվառում անցել զինկոմիսարիատում, որպես զինակոչիկ:
Իսկ Սասուն Միքայելյանը Հրազդանում կամավորների հավաք է ձեռնարկում: Նշեմ նաեւ, որ երեկ թե Սասուն Միքայելյանը, թե ես հեռախոսազրույցներ ենք ունեցել ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանի հետ:
Մենք այս հայրենիքը չենք զիջի ոչ ոքի: Մենք ոչինչ չենք խնայի հանուն Հայրենիքի»: