33 զոհ և 200 վիրավոր՝ Արցախում մարտերի ընթացքում. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում դաժան բախումների արդյունքում 2 օրում առնվազն 33 մարդ է զոհվել և վիրավորվել 200-ը: Իր զեկույցում նման տվյալներ է հրապարկել ՄԱԿ-ի հումանիտար հարցերի կոորդինացման վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների տվյալների համաձայն՝ 30 զինծառայող և 3 խաղաղ բնակիչ է զոհվել ռազմական գործողությունների արդյունքում: Վիրավորների թիվը պաշտոնապես դեռ չի հաստատվում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ նրանց թիվը կազմում է ավելի քան 200»,-ասվում է զեկույցում:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի կոորդինացման վարչության տվյալների համաձայն՝ ռազմական գործողությունների կիզակետում հայտնված գյուղերում մոտ 14,4 հազար մարդ է բնակվում: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը տվյալներ չի ներկայացնում «քաղաքացիական անձանց տարհանման, վնասված ենթակառուցվածքների կամ հումանիտար կարիքների մասին»:

«Երկու երկրների կառավարությունները հայտարարում են, որ միջազգային հումանիտար օգնության կարիք չունեն»,-նշվում է զեկույցում:




Լրահոս