«Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանցիները խուճապի մատնվեցին, նրանք փախուստի են դիմել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը, ով գտնվում է Արցախում, րոպեներ առաջ համացանցի իր էջում գրառում է կատարել. «Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանցիները խուճապի մատնվեցին, նրանք փախուստի են դիմել:

Հայկական զինուժը նրանց կողմից գրաված դիրքերը հետ է վերցրել, երեք տանկ է խփել այս ուղղությամբ: Հենց այս ուղղությամբ էին կենտրոնացված Թուրքիայից եկած վարձկանները: Հարավում մի քիչ առաջխաղացում ունենք, այստեղ երկու տանկ ենք խփել: Հակառակորդը մեծաթիվ դիակներ է թողել նահանջելիս, ցավոք, մենք էլ ունենք զոհեր»:




Լրահոս