Ստեփանակերտ է վերադարձել Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտ է վերադարձել Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Արդեն երրորդ օրն է Արցախում են նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը և կենտրոնի առաջատար մասնագետներն` Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Բադալյանը, Նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վահրամ Համբարձումյանը, վիրաբույժ Անդրանիկ Օհանյանը, անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Հովհաննիսյանը: Երևանից ժամանած մասնագետները տեղի բժիշկների հետ աշխատում են Ստեփանակերտի և շրջանների բժշկական հաստատություններում:

Արցախ է բերվել նաև «Էրեբունի» ԲԿ շտապօգնության 2 մեքենա` ռեանիմոբիլ, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով` վիրավորներին տեղում բժշկական օգնություն ցուցաբերելու, արագ և անվտանգ Երևան տեղափոխելու համար:

12920979_974708299274466_1588008560_n

12939437_974708425941120_2128237968_n




Լրահոս