ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիների Հայաստանից մեկնման եւ Հայաստան ժամանման մասին պաշտոնական վիճակագրությունը, որը պարզապես սարսափելի է:
Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթն ու հավելում “Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 1 մլն 17 հազար եւ ժամանել 922 հազար ՀՀ քաղաքացի: Տարբերությունը, այսինքն՝ բացասական հաշվեկշիռը, կազմել է ավելի քան 123 հազար: Սա մոտ 30 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը:
Մինչեւ տարեվերջ բացասական հաշվեկշիռը որոշ չափով կնվազի շնորհիվ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների որոշ մասի վերադարձի:
Մանրամասները այսօրվա համարում