Ինչպես պաշտպանել Facebook պրոֆիլը հաքերներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր banman.am բլոգում հիշեցնում, թե ինչպես պետք է պաշտպանել ֆեյսբուքյան պրոֆիլներ, քանի որ ադրբեջանցիներն ակտիվացել են Ֆեյսբուքում և հարձակումների փորձեր են սկսել էջերի վրա:

«Քանի  որ ադրբեջանական հաքերները թարազուից ընկել են ու հերթով կոտրում են հայկական Ֆեյսբուքյան պրոֆիլներ, կարճ գրեմ, թե ոնց չհայտնվել վատ վիճակում․

ա․ Մի կտացրեք ամեն ինչի փայտփորիկի պես՝ ուշադիր նայեք նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ, կարղ է նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ է տանում։  Եթե ինչոր բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ ա անցնել կողքով։

Անծանոթ ափփլիքեյշններ մի տեղադրեք։ Դրանք առանց ձեզ ասելու ինչ ասես չեն անի։ Այստեղից ստուգվեք, բոլոր անծանոթ ափփերը անջատեք։

բ․ Ընդանրապես ուշադիր եղեք՝ վտանգը կարող է հենց ձեր ընկերոջից գալ

Իսկ հիմա պաշտպանենք կոնկրետ ձեր պրոֆիլը․

1․ Նորմալ մեյլի վրա կցեք պրոֆիլը։ Ամենալավը Gmail. Լավ կանեքեւս մեկ մեյլ նշեք որպես այլընտրանքային

2. Մեյլի եւ Ֆեյսբուքի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբերվեն

3. Գնում ենք ՖԲ settings>>mobile եւ ավելացնում ենք ձեր բջջային հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսը օգտագործել անվտանգության մեջ։

2-Mobile-Settings

4. Հիմա, գնում ենք ՖԲ անվտանգության բաջին։ Դա արվում է վերեւի աջ անկյունից ֊ settings֊ից։ Կամ, ավելի հեշտ՝ սեխմում եք այս հղումը (ինձ կարող եք վստահել ։Ճ )

Միացնում ենք secure browsing․ սա ադրբեջանցիների հետ կապ չունի, սա կմիացնի https գաղտնագրումը եւ կապահովի ձեզ տարաբնույթ հնարավոր գաղտնալսումներից տեղական վայրերից

Login notifications – սա եթե միացնեք, ամեն անգամ, եթե ինչոր մեկը ուրիշսրքից կմտնի, լոգին կլինի ձեր պրոֆիլը, դուք կստանաք հաղորդագրություն։ Կարող եք որոշել՝ sms, թե email։ Հաշվի առեք, որ sms֊ները ռոումինգով չեն հասնում։ Կամ կարող եք երկուսն էլ ընտրել։

2

Հիմա, դուք կարող եք միացնել Two-factor authentication , որը նշանակում է, որ եթե ուրիշի մոտ կա նույնիսկ ձեր գաղտնաբառը, նա չի կարող մտնել ձեր պրոֆիլը առանց հատուկ կոդի։ Միացնում ենք Login Approvals, ինչից հետո ամեն անգամ նոր սարքով մտնելուց գաղտնաբառը մուտքագրելուց հետո դուք պետք է նաեւ մուտքագրեք հատուկ կոդ։ Որը ձեզ կուղարկվի sms-ով։ Բացի դրանից, եթե գնում եք երկրից դուրս կարճ ժամանակով, կարող եք սեխմել Get codes եւ ստանալ մի քանի կոդ, որոնք մի անգամ կարելի է ամեն մտնելուց օգտագործել՝ամեն մեկը վառվում է օգտագործելուց հետո։ Եթե ծանոթ եւ վստահելի սարքք է, կարող եք նշել, որ էլ չհարցնի։

3

 

Եթե դուք սմարթֆոն ունեք, որի վրա տեղադրված է Facebook app, ապա ավելի հեշտ տարբերակ կա։ Միացնում եք Gode Generator, եւ արդեն չեք սպասում sms-ների, հենց հավելվածը ինքը րոպեն մեկ գեներացնում է նոր կոդ։

4

Իսկ եթե ձեզ արդեն կոտրել են, եւ այս ամենը չի հասցրել օգնել, այցելեք այս հղումը եւ հետեւեք քայլերին։ Մինչ այդ համակարգիչը հակավիրուսով սկան արեք, եթե ձեր բախտը չի բերել եւ դուք Windows եք օգտագործում:




Լրահոս